Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ՀՀ նախագահի աշխատակազմի թափուր պաշտոնների համար ստացված հայտերի ուսումնասիրման գործընթացը մեկնարկել է

ՀՀ նախագահի աշխատակազմի թափուր պաշտոնների համար ստացված հայտերի ուսումնասիրման գործընթացը մեկնարկել է
27.06.2018 | 16:13

Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոններն օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար ուղարկված դիմումների ուսումնասիրման, տեսակավորման եւ պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջների համապատասխանության ստուգման գործընթացն արդեն մեկնարկել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:


Հաշվի առնելով ստացված հայտերի մեծ թիվը՝ գործընթացը կիրականցվի փուլերով: Առաջին հերթին ուսումնասիրվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության թափուր հաստիքների համար ստացված դիմումները:
Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո դիմումատուների հետ հետադարձ կապ կապահովվի:

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ